ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Այս անգամ ի՞նչ է խոստանալու

Այս անգամ ի՞նչ է խոստանալու
09.07.2025 | 14:47

Հուլիսի 10-ին Արաբական Միադյալ Էմիրությունների Աբու-Դաբի քաղաքում կհանդիպեն Ադրբեջանի դիկտատորն ու Հայաստանից՝ Փաշինյանը։

Ըստ տեղեկությունների՝ երկկողմ հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող «խաղաղության գործընթացի» շրջանակներում է։

Հետաքրքիր է՝ այս անգամ ի՞նչ է խոստանալու հանուն թղթի կտորի, որը, ըստ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, առաջիկայում պետք է ստորագրվի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3427

Մեկնաբանություններ